Tesla-ն 2020-ին թռչող տաքսի կթողարկի
դիտումներ: 228
Մասկի խոսքով՝ ռոբոտ-տաքսիները կթողարկվեն արդեն 2020 թվականին:
«Ակնկալում ենք, որ ռոբոտ-տաքսիները կհայտնվեն արդեն մյուս տարի: Վստահ ենք, որ համապատասխան թույլտվություն կստանանք»,-ասել է նա CNN-ի հետ զրույցում:
Նա նաև հայտնել է, որ այդ նպատակով առաձին ավտոպարկ կստեղծվի: Մասկը նշել է, որ այդպիսով Tesla-ի վարորդները կկարողանան տարեկան մինչև 30 հազար դոլար վաստակել:
Այդպիսով ընկերությունը մրցակցում է Uber և Airbnb ընկերությունների հետ:
Նշվում է, որ դեռևս տեխնիկական և իրավաբանական խնդիրներ կան նման մեքենաների ստեղծման համար: