«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում կիրակի տեղի ունեցած սերիական պայթյունների պատասխանատվությունը, հաղորդում է AP-ը:
Զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 321-ի, ավելի քան 500 մարդ վիրավոր է: Զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ տեղի իշխանությունները ահաբեկչություններն անվանել էին վրեժ մարտին Նոր Զելանդիայում մզկիթում տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով 5 մարդ էր զոհվել, 42-ը վիրավորվել: