Հայերեն   English   Русский  

Բեյոնսեն ամենաազդեցիկ հայտնի անձն է


  
դիտումներ: 1155

Բեյոնսեն ոչ միայն աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկն է, այլև Ֆորբս ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենաուժեղ հայտնի անձը:

Ամսագիրը հրապարակել է հայտնի անձնանց ամենամյա 100-յակը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Բեյոնսեն:

Ֆորբսը-ը նշում է, որ Բեյոնսեն չի սահմանափակվում միայն երաժշտական բիզնեսով: Իր ամուսնու հետ համատեղ համերգային շրջագայությունից բացի՝ նա նաև հագուստի և օծանելիքի արտադրություն ունի, ինչպես նաև համագործակցում է Pepsi-ի և H&M-իհետ:

Forbes-ը Բեյոնսեի՝ 2013թ-ի հունիսից մինչև 2014թ-ի հունիսը ստացած եկամուտը գնահատել է 115 միլիոն դոլար: Երգչուհու ամուսնու եկամուտը գնահատվել է 60 միլիոն դոլար: Նա, հաջորդելով Օպրա Ուինֆրիին և Էլեն Դեջեներեսին, հայտնվել է վեցերորդ հորիզոնականում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: