Հայերեն   English   Русский  

​Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ


  
դիտումներ: 234

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է Ուկրաինա վերադառնալ, հաղորդում է Известия պարբերականը՝ հղում անելով նրա փաստաբանին:

Փաստաբանի խոսքով՝ Յանուկովիչը ստիպված էր մնալ Ռուսաստանում, և դա ժամանակավոր է: Նա նաև հայտնել է, որ պաշտպանությունը կփորձի հանել բոլոր մեղադրանքներն ու կբողոքարկի դատավճիռը:

Այժմ փաստաբաններն աշխատում են նախկին նախագահին Ուկրաինա վերադարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Յանուկովիչը մեղադրվում է պետական դավաճանության և երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու, ինչպես նաև պատերազմ մղելու մեջ: Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ նա 2014 թվականից Ռոուսաստանի տարաքում է և ոչ մի անգամ ներկա չի եղել դատական նիստերին: Բոլոր մեղադրանքները նախկին նախագահն անհիմն և ճնշման ներքո ընդունված է համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: