Ռուսաստանում կայացել են Պուտին-Կիմ Չեն Ըն բանակցությունները
Հանդիպումը կայացել է Ռուսսկի կղզում:
Բանակցություններին նախորդել է պաշտոնական արարողությունը, որից հետո կողմերը զրուցել են նեղ կազմով:
Կրեմլի տեղեկությունների համաձայն՝ ռուս-հյուսիսկորեական բարձր մակարդակով բանակցությունները տևել են մոտ 4 ժամ:
Կիմ Չեն Ընի պատվիրակությունը կազմված է 230 մարդուց, ովքեր ժամանել են ՌԴ զրահապատ գնացքով, որն իր ուղևորությունների ժամանակ օգտագործում էր Կիմ Չեն Ընի հայրը՝ Կիմ Չեն Ըրը:
Անցած տարվա սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդը հաստատել էր Ռուսաստան պաշտոնական այց կատարելու մտադրությունը:
Հյուսիսկորեական ԶԼՄ-ները գրում են, որ այս հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Փհենյանում հանդիպել են Կիմ Չեն Ընն ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: