Հայերեն   English   Русский  

​Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը Լևոն Տեր–Պետրոսյանի պահանջներից առանձնացրել է մեկը։


ֆբ գրառում


  
դիտումներ: 986

ՀՀ առաջին նախագահ «Լևոն Տեր–Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության նախկին ղեկավարի դիմումի հիման վրա»,– գրել է նա։

Ըստ Մելիքյանի` չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։

Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։

Մյուս երեք պահանջներն արդեն քննարկվել էին Սաղաթելյանի վերաբերյալ վճռում։ Չշեղվելով արտահայտված դիրքորոշումներից՝ Դատարանը ընդունել է, որ տեղի է ունեցել՝ (1) Հավաքների ազատության իրավունքի խախտում՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքի դադարեցման կապակցությամբ, և (2) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում՝ այդ հավաքի դադարեցման իրավաչափությունը վիճարկելու անհնարինության կապակցությամբ։ Հավաքի դադարեցման կապակցությամբ Խտրականություն դրսևորելու պնդումը թողնվել է առանց քննության։

2008 թվականի մարտի 2

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: