Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը նվերներով են փոխանակվել. Տեսանյութ


  
դիտումներ: 574

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկում կայացած դեմ առ դեմ բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժ մարմնավորող» թուր է նվիրել: Գրում է Russian.rt.com-ը:

«Սա այն նվերն է, որը պատրաստել եմ ձեզ համար ... Թուրը մարմնավորում է ուժ, իմ հոգին և մեր ժողովրդի հոգին, որն աջակցում է ձեզ», - բացատրել է ԿԺԴՀ-ի առաջնորդը:

Իր հերթին, Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ ղեկավարին նվերի համար և Ռուսաստանում գործող ավանդույթի համաձայն վերջինիս մետաղադրամ նվիրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիվոստոկում ավարտվել են Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները: Հանդիպումը մոտ երեքուկես ժամ էր շարունակվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: