Ջո Բայդենը կոչ է արել մերժել Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը
որ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու է նախագահի թեկնածու:
Իր տեսաուղերձում Բայդենն ասել է.
«Մեր ազգի հիմնական արժեքները…Մեր դիրքն աշխարհում…Մեր ժողովրդավարությունը…Այն, ինչ Ամերիկան Ամերիկա դարձրեց: Հենց այդ պատճառով այսօր հայտարարում եմ ԱՄՆ նախագահական ընտրություններին իմ մասնակցության մասին»:
«Հավատում եմ, որ պատմությունը ետ կնայի գործող նախագահի կառավարման տարիներին: Եթե մենք ևս 8 տարի տանք Դոնալդ Թրամփին, ապա նա կփոխի այս ազգի բնավորությունը, ո՞վ ենք մենք, մենք չենք կարող կանգնել և հետևել, թե ինչ է կատարվում մեր շուրջը»,-իր ուղերձում ասել է Բայդենը:
Բայդենն ամենափորձառուն է թեկնածուներից: Փոխնախագահի պաշտոնում նա մեծ ճանաչում էր վայելում դեմոկրատների շրջանում:
Հիշեցնենք, որ Բայդենը 1973-2009 թվականներին ԱՄՆ Սենատում ներկայացրել է Դելավերի նահանգը: