4-ամսական երեխայի ուղեղի մեջ ԱՄՆ բժիշկները հայտնաբերել են մի քանի լիարժեք ատամներ
Երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի բնածին բարորակ ուռուցք, որը հեռացնելու համար բժիշկները որոշել են վիրահատություն կատարել: Վիրահատության ժամանակ երեխայի ուղեղի մեջ հայտնաբերել են ձևավորված ատամներ:
Բժիշկների խոսքով՝ սա պատմության մեջ առաջին նման դեպքն է: Գիտնականները վաղուց հակված էին այն կարծիքին, որ այս ուռուցքն առաջանում է նույն բջիջներից, ինչ ատամները:
Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Նարլին Բիթի խոսքով, սակայն, կրանիոֆարինգիոմայի դեպքում նման բան անհնար կլիներ: Հատկապես հաշվի առնելով այն, որ նման փոքր տարիքում տղայի մոտ պարզապես չէին կարող ատամները ձևավորվել:
Փոքրիկը հիմա կայուն վիճակում է, և նրա առողջությանը ոչ մի բան չի սպառնում: Նրա ուղեղից հանված ատամները փոխանցվել են ախտաբանին հետագա հետազոտության համար: