Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին կտակ է գրել


  
դիտումներ: 1218

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել է դերասան Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո կտակ գրել: Այդ մասին հայտնում է Radar Online պորտալը` հղում անելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնում է պարբերականը, Ջոլին ցանկանում է իր ունեցվածքի մեծ մասը փոխանցել 17-ամյա ավագ որդուն` Մեդոքսին:

«Ամուսնալուծության ընթացքում Մեդոքսը ցանկացած հարցում պաշտպանեց և մոր կողքին էր, և այժմ Ջոլին վերջինիս դարձրել է իր կինոկայսրության գլխավոր դեմքը», - հայտնել է աղբյուրը:

Բացի այդ, պորտալը նշում է, որ Ջոլին կրկին վատ տեսք և առողջական խնդիրներ ունի: Նա կորցրել է քաշը մինչև 42 կգ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անջելինա Ջոլին փոխել է ազգանունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: