Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Ընտանեկան բիզնես. Մաշադյանի փեսային պատկանող ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի


  
դիտումներ: 326

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել:

Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:

Մաշադյանի ընտանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի: Կենտրոնի սարքավորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջոցով, որից հետո ընկերությունը ճանաչվել է սնանկ: Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն:

Մնում է միայն հասկանալ, թե, օրինակ, ՊԵԿ-ը, ամբողջությամբ գտնվելով Մաշադյանի ազդեցության տակ, ինչպես է պարզելու «Հենրի թրեյդի» օրինապահ վարքագիծը կամ ասենք՝ օբյեկտիվ ստուգում իրականացնելու «Գուդ թայմ»-ում: Ռաֆիկ Մաշադյանի փեսան 2018-ի հոկտեմբերին ընդունվելով Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն որպես գլխավոր տեսուչ՝ հայտարարագրի համաձայն միլիոնատեր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: