«Ժամանակ». «Իմ քայլը»՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Սիլ»-ը կարող է դառնալ «Բջնի»
Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Արգիշտի Մեխակյանը, Տիգրան Կարապետյանը եւ Կարեն Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրական մի նախագիծ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:
Մասնավորապես՝ նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» կամ «Բջնի» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: Այսինքն, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կկարողանա իր «Սիլ» հանքային ջուրը անվանել «Բջնի», կամ տասնյակ ընկերություններ կկարողանան «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել:
Բնականաբար, այս նախաձեռնությունը հիմնավորվում է մրցակցային իրավիճակի բարելավում եւ այլ ճոռոմ ձեւակերպումներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում