Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆեյսբուքի դեմ
դիտումներ: 272
«Մենք հետաքննություն ենք սկսել օգտատերերի էլեկտրոնային փոստերից 1,5 մլն կոնտակտային տվյալների չարտոնված հավաքագրման կապակցությամբ», - գրել է դատախազը թվիթերում:
Փետրվարին բրիտանական խորհրդարանում ֆեյսբուք ընկերությանը մեղադրեցին գաղտնիության մասին օրենքները խախտման մեջ:
Խորհրդարանականները կոչ արեցին մանրակրկիտ հետաքննություն իրականացնել ֆեյսբուքյան հարթակի աշխատանքի մեթոդների, օգտատերերի և նրանց ընկերների տվյալների օգտագործման, ինչպես նաև տվյալների փոխանակման «փոխադարձության» վերաբերյալ: