Հայերեն   English   Русский  

Ամերիկացի կոնգրեսականը Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերը «նողկալի» է անվանել


  
դիտումներ: 680

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոուն մեկնաբանել է Օսմանյան կայսրության հայերի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ատելության այդ խոսքերը նողկանք հարուցող պատմական փաստերի ժխտում են», - գրել է Ֆրենկ Փալոուն թվիթերյան իր միկրոբլոգում:

Ամերիկացի կոնգրեսականը նաև նշել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետին և ամբողջ հայությանը Թուրքիայի «ավտորիտար ռեժիմի» կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 24-ին ունեցած ելույթի շրջանակներում հայտարարել էր. «Արևելյան Անատոլիայի մուսուլման բնակիչներին, նույնիսկ կանանց ու երեխաներին կոտորող հայկական ավազակախմբերի և վերջիններիս աջակիցների աքսորն ամենաողջամիտ քայլն էր, որ կարելի էր անել նման ժամանակաշրջանում»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: