Հայերեն   English   Русский  

​Զելենսկին պատասխանել է Պուտինին


  
դիտումներ: 363

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ուկրաինացիների համար անձնագրերի մասին Պուտինի հայտարարությանը:

Ռուսաստանի նաախգահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների բնակիչների համար ռուսական անձնագրերի տրամադրման հեշտացման մասին:

«Ռուսական իշխանություններին խորհուրդ չէի տա զուր վատնել ժամանակը՝ փորձելով գայթակղել ուկրաինացիներին ռուսական անձնագրերով… Պետք չէ հույս ունենալ, որ ուկրաինացիները նման մտադրություն կունենան»,-Facebook-ի իր էջում գրել է Զելենսկին:

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպաշտպանի, ապաստան և ուկրաինական քաղաքացիություն կտրամադրի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարել ազատության համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: