Չինաստանի և Տաջիկստանի սահմանին 5.2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել
դիտումներ: 288
Այդ մասին հայտնել է Հոնկոնգի աստղադիտարանի սեյսմոլոգիական ցանցը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 03.23-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշգար քաղաքից 190 կմ դեպի արևմուտք: Օջախի խորության մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ավելի վաղ Չինաստանի Ցինհայ նահանգում 5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: