Հայերեն   English   Русский  

Երևանի կենդանաբանական այգում սատկել է բենգալյան վագրը


  
դիտումներ: 384

Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հաղորդում են, որ այսօր առավոտյան գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:

Հաղորդվում է, որ նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ էին ի հայտ եկել: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր: Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվել են կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել:

Հրավիրվել է օն-լայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար: Սոնոգրաֆիան ի հայտ է բերել ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ: Տեղեկացնենք, որ կենդանու տարիքը հստակ չէ. նրան Կենդանաբանական այգի էին բերել 2010 թվականին՝ պոչն ամպուտացված վիճակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: