Թրամփը մտադիր է խստացնել ներգաղթյալներին ապաստանի տրամադրման համակարգը
«Նախագահ Թրամփը նախագահական հուշագիր է ստորագրել, որպեսզի ապաստան խնդրելու հնարավորություն ապահովվի օրինական անձանց, որոնք ապաստան են փնտրում և միևնույն ժամանակ ավելի արդյունավետ կերպով վերահսկվեն և արտաքսվեն ապօրինի ներգաղթյալները, որոնք չեն համապատասխանում չափանիշներին և անհրաժեշտ պահանջներին», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:
Առաջարկվող միջոցառումների թվում են` վերջնական արտաքսման հրահանգ ստացած օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության անհապաղ դադարեցումը:
Մարտի վերջում Թրամփը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ փակելու է Մեքսիկայի հետ սահմանը կամ դրա մեծ մասը, եթե երկիրը լիովին չկանգնեցնի ԱՄՆ ապօրինի միգրանտների հոսքը: