Հայերեն   English   Русский  

Քոնոր ՄաքԳրեգորի գրառումը հայերի մասին վրդովեցրել է թուրքերին և ադրբեջանցիներին


  
դիտումներ: 906

UFC-ի նախկին չեմպիոն, հայտնի սկանդալային իռլանդացի ընդհանուր մենամարտիկ (MMA) Քոնոր ՄաքԳրեգորը թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է օգտատերերից մեկի գրառումով այն մասին, որ ինքն աջակցում է հայերին 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես ամբողջ օրը հայերի թիմում եմ: Դիլոն Դանիսն ու Քարդաշյանները: Հեռու՛ մնացեք հայերից», - գրել է ՄաքԳրեգորը:

Սկանդալային մենամարտիկը նաև նշել է, որ «հայերը կպայքարեն մինչև հաղթական ավարտը»:

ՄաքԳրեգորի հետևորդները սկսել են ակտիվորեն քննարկել սոցիալական ցանցերում նրա կատարած գրառումը: Համացանցի հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել մարտիկին աջակցության համար, իսկ թուրք և ադրբեջանցի օգտատերերը նրան խիստ քննադատության են ենթարկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի չեմպիոն, UFC- ի գոտու հաղթող Քոնոր Մաքգրեգորի մարզիչ Դիլոն Դանիսը պատմել է, որ կիսով չափ հայ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: