Հարավային Կորեայում առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին
դիտումներ: 981
50-նն անց տղամարդուն գտել են Սեուլի կենդանաբանական այգում վզից և ծնկներից արյունահոսելիս:
Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո մի քանի ժամ անց, իսկ կենդանաբանական այգին անցած շաբաթվանից փակ է թռչնագրիպի տարածման վտանգի պատճառով:
Կենդանաբանական այգու պաշտոնյաները հաստատել են, որ առյուծը տղամարդու վրա հարձակվել է, երբ նա ցանկանում էր սարքավորում տեղադրել:
Կենդանաբանական այգում բնակվում է ավելի քան 1000 տեսակի պատկանող ավելի քան 600 կենդանի:
Վերջերս վարակվելու բարձր ցուցանիշով վիրուս է հայտնաբերվել կենդանաբանական այգուց 4 կմ հեռավորության վրա, որը վերջին շաբաթների ընթացքում օրը երկու անգամ ստերիլիզացվում է: