Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան


  
դիտումներ: 978

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:

Համաձայն այդ աղբյուրի` համանախագահները Ադրբեջան կայցելեն փետրվարի 15-ին, որտեղ հանդիպում կունենան երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այնուհետև նրանք կժամանեն Երևան:

Վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածության կապակցությամբ համանախագահները մի շարք հայտարարություններով են հանդես եկել` կոչ անելով Բաքվին և Երևանին խուսափել ուժ կիրառելուց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: