«Մադուրոն պատրաստվում էր լքել Վենեսուելան, սակայն մնաց Մոսկվայի հրամանով». Պոմպեո
Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Նրա ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքին: Որքանով մենք ենք հասկանում, Մադուրոն պատրաստ էր լքել երկիրն այսօր առավոտյան, սակայն ռուսները նրան ասացին, որ նա պետք է մնա»,-ասել է Պոմպեոն:
Պոմպեոյի խոսքով՝ Վենեսուելայի նախագահը մտադիր էր Կուբա մեկնել:
Հեռուստաալիքը նշում , որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ ասելով.
«Վաշինգթոնն ամեն ինչ անում է վենեսուելական բանակը կազմալուծելու համար և ֆեյքեր է օգտագործում՝ որպես տեղեկատվական պատերազմի մի մաս»:
Իր հերթին, Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան Պոմպեոյի հայտարարությունը «ֆեյք նորություն» է անվանել: Նրա կարծիքով՝ պետական հեղաշրջումը, որն աջակցում էր ԱՄՆ-ն, կրկին ձախողվեց:
Ավելի վաղ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման փորձի ձախողման մասին: