Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում ականապատված ոստիկանական ավտոմեքենա է պայթեցվել. կան զոհեր


  
դիտումներ: 336

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ռազմական ոստիկանության ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Գրում է Ria.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հադչիրոլի շրջանում, որտեղ մաոիստ զինյալներն առավել ակտիվ են գործում:

Նախնական տվյալներով՝ հանցագործները ակտիվացրել են ոստիկանության մեքենային կցված պայթուցիկ սարքը:

Reuters լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է 16 զոհերի մասին՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: