Հայերեն   English   Русский  

​Օբաման կդառնա Թրամփի մասին պատմող սերիալի պրոդյուսերը


  
դիտումներ: 475

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը պատկանող Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին պատմող սերիալ է նկարահանում, հաղորդում է CCN-ը:

Օբաման, այդպիսով, կարող է մեկնել Հոլիվուդ, նշում է կայքը:

Սերիալը Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի մոտիվներով է:

Գիրքը նվիրված է Օբամայի և Թրամփի նախագահության շրջաններին: Այն հարցազրույցների հավաքածու է, որոնք տվել են Սպիտակ տան պաշտոնյաներից:

«Մենք ստեղծել ենք Higher Ground Productions ընկերությունը, որպեսզի ցույց տանք, որ կարելի է պատմություններ պատմել: Մենք հավատում ենք, որ այդ պատմությունները ոչ միայն կհետաքրքրեն, այլ նաև կլուսավորեն և կոգեշնչեն»,-ասել է Բարաք Օբաման:

Ակնկալվում է, որ սերիալը կթողարկվի մոտակա մի քանի տարիների ընթացքում:

Հաղորդվում է, որ Բարաք և Միշել Օբամաները համաձայնագիր են կնքել Netflix ընկերության հետ 2018 թվականին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: