Կիկաբիձեն դիմել է Զելենսկուն
դիտումներ: 299
«Հարգելի՛ Վոլոդյա, պատիվ ունեմ քեզ ընկեր անվանել: Սակայն այսօրվանից քեզ, ավելի ճիշտ՝ Ձեզ, համայն Ուկրաինայի նախագահ կանվանեմ»,-Facebook-ում Զելենսկուն ուղղված տեսաուղերձում ասել է վրացի դերասանը:
Կիկաբիձեն նշել է, որ Զելենսկու հաղթանակի համար մտածում էին իր ընկերներն ու ողջ Վրաստանը:
«Աստված Ձեզ առողջություն տա, և փառք Ուկրաինային»,-եզրափակել է Կիկաբիձեն:
Անցած տարվա աշնանը Կիկաբիձեն հայտարարել էր, որ պատրաստ է լքել Վրաստանն այն պատճառով, որ Վրաստանի քաղաքացիների մեծ մասն աջակցում է Ռուսաստանին, և նման դիրքորոշումը նա հայրենիքի դավաճանություն էր անվանել: