Հայերեն   English   Русский  

Մադուրոն կոչով դիմել է վենեսուելացիներին


  
դիտումներ: 215

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել վենեսուելացիներին հեղաշրջման նոր փորձի դեպքում դուրս գալ փողոցներ: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե մի օր մենք արթնանանք այն լուրերով, որ մի փոքր խումբ ցանկանում է զենք օգտագործել, դուրս եկեք փողոցներ՝ պաշտպանելու ժողովրդավարությունն ու ազատությունը: Ոչ մի վայրկյան չկասկածեք», - ասել է նա:

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել իր համախոհների առաջ Կարակասում ունեցած ելույթի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ Մադուրոն ընդգծել է, որ մտադիր է մոտ ապագայում ապրիլի 30-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ մի շարք անձանց ներգրավվածության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել:

Ավելի վաղ Մադուրոն ասել էր, որ ժողովուրդը կարողացել է պաշտպանել լատինամերիկյան երկրում խաղաղությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: