Հայերեն   English   Русский  

​Զելենսկին կրկին պատասխանել է Պուտինին


  
դիտումներ: 475

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Коммерсант-ը: Ավելի վաղ Պուտինը խոսել էր երկու երկրների ընդհանրությունների մասին:

Զելենսկու կարծիքով՝ Ուկրաինան և Ռուսաստանը միայն ընդհանուր սահման ունեն:

«Իրականությունն այն է, որ այսօր՝ Ղրիմի անեքսիայից և Դոնբասում ագրեսիայից հետո, ընդհանուր մնացել է միայն պետական սահմանը՝ 2295 կմ և 400 մ ընդհանրություն: Եվ ամեն միլիմետրի վերահսկողությունը Ռուսաստանը պետք է վերադարձնի: Միայն այդ ժամանակ մենք կշարունակենք ընդհանրություններ փնտրել»,-Facebook-ի իր էջում գրել է Զելենսկին:

«Նման հարաբերությունները դժվար է եղբայրական անվանել»,-հավելել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: