Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի պատճառով տարհանվածների թիվը հասել է 1 միլիոնի


  
դիտումներ: 400

Hindustan Times պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Օրիսա նահանգում մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդկանց: Գրում է Gazeta.ru-ն:

«Օրիսայում, վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել խոցելի տարածքներից», - նշվել է նահանգի վարչակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ տարհանված քաղաքացիներին ժամանակավոր կացարաններում են տեղավորել:

Նահանգում չեղյալ է հայտարարվել ավելի քան 150 գնացքի տեղաշարժ, մի քանի օրով փակվել է Բհուբանեշվարի միջազգային օդանավակայանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում սկսվել է բնակիչների տարհանումը՝ մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: