Ռոնալդուն՝ կարիերայի ավարտից հետո հետագա պլանների մասին
դիտումներ: 1039
«Մարզչի կարիերա՞: Չեմ բացառում նման տարբերակը», - AS պարբերականը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
34-ամյա հարձակվողը 2002 թ. պրոֆեսիոնալ մակարդակով է խաղում: Այս պահին նա մասնակցել է 800 խաղերի, որոնց ընթացքում շուրջ 600 գոլ է խփել և 213 գոլային փոխանցում իրականացրել:
Նա «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Յուրաքանչյուր չորս ակումբներում, որոնց համար նա հանդես է եկել, նվաճել է առնվազն մեկ գավաթ, որոնց ընդհանուր թիվը ներկայումս 27-ի է հասնում:
Ավելի վաղ Ռոնալդոյի ներկայացուցիչը հերքել էր աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան ձեռք բերելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: