Վերացել են "Սպայկա"-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը. ՊԵԿ
դիտումներ: 991
հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են "Սպայկա" ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը,ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին: