Հայերեն   English   Русский  

Բոլթոնը Թրամփին հայտնել է Հյուսիսային Կորեայում հրթիռի գործարկման մասին


  
դիտումներ: 327

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Հյուսիսային Կորեայում հրթիռի գործարկման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է CNN-ի թղթակից Բեթսի Քլեյնը:

«Հյուսիսային Կորեայի հրթիռի գործարկման մասին հարցին ի պատասխան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտնել է. «Ջոն Բոլթոնը լիովին տեղեկացրել է նախագահին», - հայտարարել է նա:

Լրագրողը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հրաժարվել է որևէ այլ տեղեկություն հայտնել:

Ավելի վաղ հաղորդվել էր Հյուսիսային Կորեայում նոր հրթիռի գործարկման մասին: Ավելի ուշ հաղորդվել էր փոքր հեռահարության մի քանի հրթիռների գործարկման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: