Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում
դիտումներ: 981
Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայի Ռամշթայն ավիաբազայում: Մինչ այդ պաշտոնը հայազգի գեներալը զբաղեցնում էր Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ՝ Մերձավոր Արևելքում օդային օպերացիաների հրամանատարի պաշտոնը:
«Վստահ եմ՝ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում իմ փորձն օգտակար կլինի նոր պաշտոնի համար»,-պարբերականը մեջբերում է Հարիգյանի խոսքը:
Նշվում է, որ միևնույն ժամանակ Ջեֆրի Հարիգյանը ՆԱՏՕ-ի ռազմաօդային միացյալ ուժերի հրամանատարի պարտականություններն է կատարում: