Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը Ռուսաստան այցից հետո որոշեց հրթիռներ փորձարկել. Պոմպեո


  
դիտումներ: 165

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ սկսեց իրականացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպում ունեցավ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչպես հավանաբար նկատել եք, դա տեղի ունեցավ Ռուսաստան կատարած նրա այցից անմիջապես հետո: Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց անմիջապես հետո նա որոշեց նման գործողություններ ձեռնարկել: Մենք դեռևս որոշում ենք, թե ինչպիսին պիտի լինի մեր պատասխանը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS- ին տված հարցազրույցի ընթացքում:

Պոմպեոյի խոսքերով՝ Փհենյանի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները շարունակում են գործել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է հրթիռների փորձարկում Ճապոնիական ծովի ուղղությամբ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: