Եգիպտոսում շարունակվում
է ռազմական հեղաշրջման 51 հակառակորդների դատավարությունը, որոնց թվում են նաև «Մուսուլման եղբայրներ»
կազմակերպության առաջնորդներից Մուհամադ Բադիան և կառույցի մի շարք այլ բարձրաստիճան
գործիչներ: Այս գործընթացը ժողովրդի մեջ ստացել է «Ռաբիա» անունը՝ Կահիրեի համանուն
հրապարակի անունով, որտեղ սպանվեցին ռազմական հեղաշրջման դեմ բողոքող տասնյակ ցուցարարներ:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝
Մուհամադ Բադիան, ելույթ ունենալով հերթական դատավարության ժամանակ, իրեն մահապատժի
դատապարտելու որոշումը համարել է սխալ: Բադիան հայտարարել է, որ չի վախենում ոչ մահից,
ոչ էլ ցմահ ազատազրկումից, քանի որ կարծում է, որ դատապարտյալների գործողությունները
համարվում են ջիհադ Ալլահի ճանապարհին, և ինքը հույսը դրել է միայն Աստծու արդարության
վրա:
Նշենք, որ այս գործով հերթական
դատավարությունը տեղի կունենա հուլիսի 8-ին, որի ժամանակ կլսվեն վկաների ցուցմունքները:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Մուհամադ Բադիան, ելույթ ունենալով հերթական դատավարության ժամանակ, իրեն մահապատժի դատապարտելու որոշումը համարել է սխալ: Բադիան հայտարարել է, որ չի վախենում ոչ մահից, ոչ էլ ցմահ ազատազրկումից, քանի որ կարծում է, որ դատապարտյալների գործողությունները համարվում են ջիհադ Ալլահի ճանապարհին, և ինքը հույսը դրել է միայն Աստծու արդարության վրա:
Նշենք, որ այս գործով հերթական դատավարությունը տեղի կունենա հուլիսի 8-ին, որի ժամանակ կլսվեն վկաների ցուցմունքները: