Վենեսուելան պատրաստ է ռազմական ներխուժման դեպքում պատասխան տալ
դիտումներ: 221
«Եթե նրանք նախընտրում են ռազմական ճանապարհը, մենք զինված ուժեր ունենք, մենք ունենք ժողովրդական ոստիկանություն, մենք ունենք ժողովուրդ, և մենք պատրաստ ենք ոչ միայն դիմադրել և պայքարել, մենք պատրաստ ենք հաղթել և ոչնչացնել ցանկացած բանակ, անկախ նրանից, թե որքան հզոր է այն: Ես չէի ցանկանա նման սցենար տեսնել», - հայտարարել է Արեասը մամուլի ասուլիսի ընթացքում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դատապարտում է Վենեսուելայի կառավարությունը տապալելու Միացյալ Նահանգների աննախադեպ արշավը: