Հայերեն   English   Русский  

Սալահը չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղին


  
դիտումներ: 378

Կատալոնական «Բարսելոնան» այսօր չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի անգլիական «Լիվերպուլի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները Իսպանիայի չեմպիոնի հաղթանակը միջինը գնահատում են 2.80 գործակցով, իսկ անգլիական ակումբինը՝ 2.50: Ոչ-ոքիի գործակիցը 3.75 է:
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը չի մասնակցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին: Այդ մասին հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Սալահն ուղեղի ցնցում է ստացել, այդ պատճառով բժիշկները նրան թույլ չեն տվել խաղալ: Նա հուսահատված է, բայց մենք ոչինչ չենք կարող անել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: