Պոմպեոն հայտնել է Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի «ագրեսիվ» պահվածքի մասին
Նշենք, որ երեկ կայացել է Պոմպեոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
«Միացյալ Նահանգներն ու արկտիկական երկրները ողջունում են չինական ներդրումները, որոնք արտացոլում են տնտեսական շահերը, այլ ոչ թե ազգային անվտանգության ամբիցիաները»,-նշել է Պոմպեոն:
Պոմպեոյի խոսքով` նրանք մտավախություն ունեն` կապված Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի գործողությունների հետ, որոնք փորձում են մեծացնել տարածաշրջանում իրենց ներկայությունը»:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի մեծացնել Արկտիկայում իր դիվանագիտական և ռազմական ներկայությունը նաև նավատորմի վերականգնման ճանապարհով:
«Մոսկվան անօրինաբար պահանջում է, որ այլ երկրներ դիմեն իրեն` Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով երթուղին օգտագործելու համար»,-ընդգծել է Պոմպեոն:
Նշենք, որ արկտիկական խորհրդի կազմում են` ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Նորվեգիա, Դանիա, Իսլանդիա, Շվեդիա: Չինաստանը դիտորդ երկրի կարգավիճակում է: