Հայերեն   English   Русский  

​Պորոշենկոն չի ներկայացել հարցաքննության


  
դիտումներ: 539

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն չի ներկայացել Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության

Այս մասին հայտարարել է գերատեսչության հատուկ հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Գորբատյուկը:

Նշենք, որ Պորոշենկոն Եվրամայդանի ժամանակ մարդկանց զոհվելու գործով վկա է:

«Ցավոք, ինչպես տեսնում եք, Պորոշենկոն չի ներկայացել հարցաքննության, ոչ ոք կապ չի հաստատել քննության հետ և չի հայտնել հարցաքննության չներկայանալու պատճառների մասին»,-«112 Украина» հեռուստաալիքը մեջբերում է Գորբատյուկի խոսքը:

Գորբատյուկն ընդգծել է, որ նա խնդրել էր հարցաքննել Պորոշենկոյին նախագահական ընտրություններից 3 ամիս առաջ: Դատախազը նաև հայտնել է, որ Պորոշենկոն 2,5 տարվա ընթացքում, չնայած խոստումներին, այդպես էլ չստորագրեց առաջին հարցաքննության արձանագրությունը:

Հաղորդվում է, որ երկրորդ անգամ չներկայանալու դեպքում Պորոշենկոյին կտուգանեն, իսկ նախագահական ժամկետի ավարտից հետո կարող են հարկադրաբար տանել հարցաքննության:

Պորոշենկոն բազմիցս հայտարարել է, որ Եվրամայդանի ժամանակ անձամբ տեղափոխել է զոհերի մարմինները, ինչպես նաև օգնել վիրավորներին: Սակայն այդ իրադարձությունների ակտիվ մասնակիցները պդնում են, որ նա չէր կարող տեղափոխել զոհերի մարմինները կամ օգնել վիրավորներին, քանի որ հազվադեպ էր այնտեղ լինում և չէր կողմնորոշվում` ում կողմը բռնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: