Սավչենկոն պահանջ է ներկայացրել Զելենսկուն
«Կարծում եմ, որ Զելենսկուն դժվար ճանապարհ է սպասվում: Եվ ես նրան, որպես Ուկրաինայի նախագահի, պետք է մի պահանջ առաջադրեմ: Առաջին հերթին, Ուկրաինան պետք է պաշտպանել արտաքին ազդեցությունից, ինչը մինչ օրս չի հաջողվել որևէ նախագահի, մենք միշտ ունեցել ենք Արևմուտքի կամ Արևելքի ազդեցությունը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սավչենկոյի խոսքերը:
Նա նշել է, որ «անհրաժեշտ է հեռանալ արտաքին ազդեցությունից, սակայն չկորցնել դաշնակիցներին»:
«Դրա համար հարկավոր է իմաստություն և լավ խորհրդականներ ունենալ», - հայտարարել է պատգամավորը:
Ավելի վաղ Սավչենկոն Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին նախկին առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ էր համեմատել: