Հայերեն   English   Русский  

​«Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումն ամրապնդում է ժողովրդավարությունը». Էրդողան


  
դիտումներ: 354

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումն ամրապնդում է ժողովրդավարությունը, հաղորդում է РИА Новости-ն:

Նախօրեին Թուրքիայի ԿԸՀ-ն չեղարկեց ընտրությունները, որոնցում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Նոր ընտրություններ կանցկացվեն հունիսի 23-ին:

ԿԸՀ-ում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը հայտարարել է, որ ընտրությունները չեղարկվել են, քանի որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ չեն եղել պետական ծառայության կազմում, ինչպես նաև առկա են եղել չստորագրված արձանագրություններ:

«ԿԸՀ որոշումը դիտարկում ենք որպես կարևոր քայլ, որն էլ ավելի է ամրապնդում մեր ժողովրդավարությունը: Խոսքն ընտրական գործընթացում լուրջ անօրինության մասին է: Վստահ ենք, որ խախտումներ են եղել»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ Եվրամիությունը բացատրություն էր պահանջել Թուրքիայից` ընտրությունները չեղարկելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: