Երևանի «Բանանց» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը մրցեց Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ հանդես եկող Վանաձորի «Լոռիի» հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով՝ 1:0։
65-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Լոռիի» խաղացող Ֆրայդին։
«Ալաշկերտն» Հայաստանի գավաթակիր է դառնում առաջին անգամ։