Հայերեն   English   Русский  

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կոչով դիմել են Իրանին


  
դիտումներ: 364

Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել Իրանին հետևել Միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանով ստանձնած պարտավորություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայությունը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ անդամ երկների արտաքին գործերի նախարարների անունից համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ իրենք մերժում են ցանկացած վերջնագիր և կգնահատեն Իրանի կողմից Միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների իրագործումը:

Երկրները մտահոգություն են հայտնել Իրանի որոշման կապակցությամբ՝ դադարեցնել պայմանագրով մի շարք պարտավորությունների կատարումը և հայտարարել իրենց հավատարմությունը պայմանագրի պայմաններին հանուն համաշխարհային անվտանգության:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանին կշարունակվի իրականացվել:

Մայիսի 8-ին Իրանը տեղեկացրեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին Միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանի որոշ կետերի իրականացման կասեցման որոշման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: