Ճապոնական տեխնիկան հասավ Գյումրի
Դրանից շուրջ 12 մեքենա հատկացվել է Շիրակի մարզին, նրանցից 6-ն արդեն Գյումրիում են:
- Մենք ունեինք հին սիստեմի ավտոսանդուղք, որն աստիճանի տեսքով էր, և օգտագործելու համար հրշեջը աստիճաններով պետք է բարձրանա, իսկ սա քառակուսի հատված ունի, հրշեջը կանգնում է, մեքենան վերելակի նման բարձրացնում է, - ժամանակակից ավտոսանդուղքի առավելությունը ներկայացնում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Նոր հրշեջ-փրկարարական ավտոսանդուղքը բարձրանում է մինչև 26 մ, և հնարավորություն է տալիս աշխատել նույնիսկ 30 մ բարձրությունից:
- Մեքենաները հագեցված են ամեն ինչով, սկսած հրշեջի համազգեստից, վերջացրած օդի մատուցման համակարգերով: Մեքենան հագեցած է գերժամանակակից հիբրանտի համակարգով, որը հնարավորություն է տալիս հատկապես փլատակային փրկարարական աշխատանքներ կատարելիս ունենալ շատ մոբիլ հնարավորություններ, - ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Եվս 7 հրշեջ մեքենա Գյումրի կհասնի սեպտեմբերին, դրանցից երկուսը կտրամադրվի Ամասիայի տարածաշրջանին, մյուս շրջաններին՝ մեկական: Մեկ հրշեջ մեքենան և ավտոսանդուղքը կմնան Գյումրիում, այս մասին նշում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:
Շիրակի մարզպետի փոխանցմամբ, երբ մյուս մեքենաներն էլ հասնեն Գյումրի՝ մարզի հակահրդեհային պարկն ամբողջությամբ կթարմացվի: