Դոնալդ Թրամփը սպառնացել է Ջոն Քերիին
Նրա կարծիքով՝ Քերին խորհուրդ է տվել իրանական կառավարությանը բանակցություններ չվարել Թրամփի վարչակազմի հետ:
Նախագահը Քերիին Լոգանի օրենքի խախտման մեջ է մեղադրել, որը ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելում է դիվանագիտություն իրականացնել ամերիկյան կառավարության անունից:
«Անկեղծ ասած, նրան պետք է պատասխանատվության ենթարկել դրա համար, սակայն իմ ժողովուրդը չի ցանկանում ոչինչ անել», - հայտարարել է Թրամփը:
Մեղադրանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վաշինգթոնի և Թեհրանի միջև հարաբերությունները վերջին շաբաթների ընթացքում ավելի են լարվել: Սպիտակ տունը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել և Մերձավոր Արևելք ավիակիր էր ուղարկել:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կոչ էր արել արևմտյան երկրներին միանալ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցային սահմանափակումներին: