Հայերեն   English   Русский  

Քիմն ու Քանյեն չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն են սպասում


  
դիտումներ: 1125

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և նրա սիրելի կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շուտով չորրորդ անգամ ծնողներ կդառնան: Այդ մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Պորտալի տվյալներով՝ նրանց վարձած փոխնակ մոր մոտ արդեն երկունքի ցավեր են սկսվել:

Ինչպես նշվել է, ապագա ծնողները նրան այցելել են հիվանդանոցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմն ու Քանյեն պատրաստվում են իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Աստղային զույգը մշտապես հարցազրույցների ընթացքում հայտարարել է, որ երազում է չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի ունենալու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: