Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը հաստատել է Պոմպեոյի այցը Ռուսաստան


  
դիտումներ: 488

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 12-14-ը Մոսկվա և Սոչի կմեկնի: Գրում է Russian.rt.com-ը:

«Պետքարտուղար Պոմպեոն մայիսի 14-ին կմեկնի Սոչի և կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկի մի շարք երկկողմանի և բազմակողմանի մարտահրավերներ», - հայտարարել է ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչը:

Նշվում է, որ մայիսի 13-ին Պոմպեոն կհանդիպի Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների, ամերիկյան գործարար համայնքի ներկայացուցիչների և ամերիկացի ուսանողների հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստան Պոմպեոյի կայանալիք այցի մասին: Նախարարությունից նշել էին, որ այցը կազմակերպվել է Միացյալ Նահանգների խնդրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: