ԱՄՆ-ից եկել գնացել է ՌԴ՝ ոսկի բերելու
Արթուր Հովհաննիսյանը 2-րդ, մրցաշարի հաղթող է ճանաչվել Հովհաննես Բաչկովը:
- A կարգի միջազգային մրցաշար էր, որին մասնակցում էր 19 երկիր, Ռուսաստանն իր երեք հավաքկանով, և բոլոր լավագույն մարզիկներն էին հավաքվել: Ուժեղների պայքար էր, - Անկախի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էր 6 մարզիկ, որից 4-ը Շիրակի մարզից, նրանցից երեքը զբաղեցրել են 1-3-րդ հորիզոնականները: Միայն Հենրիկ Սարգսյանն էր պարտվել:
- Նրանք իրենց տեղը հաստատեցին Հայաստանի հավաքականում և կմասնակցեն եվրոպական խաղերին, որոնք կայանալու են հունիսին՝ Մինսկում, - ասում է Ղազարյանը:
Գյումրու մարզական ոլորտի պատասխանատուն չի զարմանում Բաչկովի հաղթանակից, ասում է՝ սպասում էին.
- Հովհաննես Բաչկովը երկար ժամանակ մրցաշարերի չէր մասնակցել, վերջինը նախորդ տարի է եղել: ԱՄՆ-ում նախապատրաստական հավաքների էր, որից հետո էլ սա առաջին մրցաշարն էր և սպասելի հաղթանակ էր: Նա շատ լավ մարզական վիճակում է:
Հովհաննես Բաչկովը Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, մարզիչները Ռուդիկ Մկրտչյանն ու Կարեն Ղազարյանն են: