Հայերեն   English   Русский  

Լավրովը՝ Պոմպեոյի հետ հանդիպումից ակնկալիքների մասին


  
դիտումներ: 592

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անկեղծ զրույց է ակնկալում: Գրում է Russian.rt.com-ը:

«Տեղյակ եմ, որ այսօր Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները հանդիպում են Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինիի հետ: Գիտեմ, որ չեղյալ հայտարարելով Ռուսաստան կայանալիք իր այցը՝ այնտեղ է շտապել նաև Մայք Պոմպեոն: Հույս ունեմ, որ, ի վերջո, եվրոպացիները հավատարիմ կմնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը հաստատում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ համապարփակ գործողությունների պլանը», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Լավրովի խոսքերով՝ ինքը համոզված է, որ եվրոպական երկրները գտնվելու են Պոմպեոյի հսկայական ճնշման ներքո:

«Վաղը մենք կփորձենք նրանից պարզել, թե ինչպես են ամերիկացիները պատրաստվում դուրս գալ այս ճգնաժամից, որն առաջացել է նրանց միակողմանի որոշումների պատճառով: Իմ գործընկերոջ հետ անկեղծ զրույց եմ ակնկալում», - հավելել է Լավրովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: