Հայերեն   English   Русский  

Թրամփը երկարաձգել է Եմենի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 177

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Եմենի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եմենի կառավարության որոշ նախկին անդամների գործողությունները և քաղաքականությունը շարունակում են սպառնալ Եմենի խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Դրանք խոչընդոտում են նաև քաղաքական գործընթացին և 2011 թ. նոյեմբերի 23-ից Եմենի և ընդդիմության միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանը», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2012 թ. մայիսից Եմենի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել՝ մի շարք սահմանափակումների ներառմամբ:

Ավելի վաղ Թրամփը երկարացրել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: