Զելենսկու երդմնակալության արարողության օրը հայտնի է
զեԳերագույն ռադայի պատգամավորները աջակցել են նաև Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքի ժամանակացույցում համապատասխան փոփոխությունների կիրառմանը:
Մայիսի 20-ին Զելենսկու երդմնակալության արարողության օգտին քվեարկել է 315 պատգամավոր, այսինքն` սահմանադրական մեծամասնությունը: Ընդհանուր առմամբ քննարկվել է յոթ նախագիծ, որոնցով նախատեսվում էր արարողությունը նշանակել մայիսի 19-28-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին երկու նախագծերը՝ մայիսի 19-ի համար չեն ստացել ձայների անհրաժեշտ քանակ:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիին ստախոսության մեջ և նրան խարդախ անվանել՝ հայտարարելով, որ վերջինս խոստացել էր մայիսի 14-ին քննարկել երդմնակալության հարցը: Հենց նորընտիր նախագահը պնդում էր, որ արարողությունը պետք է տեղի կունենա մայիսի 19-ին: